Վերմիշյանի գործով ևս 6 անձ է մեղադրվում14 փետրվարի 2020 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով ևս 6 անձի է մեղադրանք առաջադրվել։ «Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով»,-տեղեկացնում է Aysor.am-ը ԱԱԾ-ի վրա հղումով: Վերմիշյանը կալանավորվել է կաշառք ստանալու քրգործի շրջանակում: Ըստ ԱԱԾ-ի` նա 1-2.5 մլն դրամի գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց շինաշխատանքներ կատարողների օգտին գործողություններ է արել կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը։ Բացի այդ, նա 2019-ի հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինընկերության սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով $5000 և մոտ 2․3 մլն դրամին համարժեք շինանյութ։ Վերմիշյանը խոստովանել է մեղքը: 2019-ի մարտի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ նա նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |