Մարուքյան. Գերմանիայում վարչապետի խոսքերը ՍԴ մասին իրականությանը չեն համապատասխանում![]() 14 փետրվարի 2020 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարությունը, թե ՀՀ Սահմանադրական դատարանը կուսակցականացված է, իրականությանը չի համապատասխանում: «Չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով վիրավորել բոլոր դատավորներին»,- ասել է նա: Մարուքյանի խոսքով՝ իրականությունը չի համապատասխանում նաև վարչապետի մեկ այլ պնդում, թե ՍԴ-ն կասկածի տակ է դնում կամ խոչընդոտում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ամբողջ օրակարգը Հայաստանում, գրում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ հնարավոր չէ հրապարակել մի դեպք, որը ՍԴ-ն տապալել է։ Մարուքյանը հայտարարել է նաև, որ ԼՀԿ դեմ սանձազերծված է մի արշավ, որն անցել է բոլոր կարմիր գծերը և դրա պատճառն այն է, որ համաձայն չեն իշխանության հետ։ «Հեղափոխության արդյունքում բացված պատուհանը պետք է օգտագործել բարեփոխումների համար, այլ ոչ թե անընդհատ ասել՝ «վայ, վազելով եկեք այստեղ՝ խլում են, եկեք այս մի կողմ՝ այս կողմից են խլում»։ Հո «Մանուշակ» մանկապարտեզը չէ»,– հայտարարել է Մարուքյանը։ Վարչապետը Բեռլինում անդրադարձել էր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին: Նա հայտարարել էր, որ ՍԴ-ն կուսակցականացված է, ինչն անընդունելի է. «Այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ամբողջ օրակարգը ՀՀ-ում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է»- ասել էր Փաշինյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |