ՀՀ նախագահը կբանախոսի Մյունխենի անվտանգության համաժողովում![]() 14 փետրվարի 2020 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում նա կբանախոսի քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: Վերջին հինգ տասնամյակում Մյունխենի անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Ամեն տարի փետրվարին այն մեկ հարկի տակ է համախմբում տարբեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների ամբողջ աշխարհից՝ ակտիվ քննարկումներ ունենալու անվտանգության խնդիրների, արդի և ապագա մարտահրավերների մասին: Գերմանիայում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նույնպես կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |