ԱԺ պատգամավորները կարող են «Ոչ»-ի քարոզչության կողմ ձևավորել մինչև փետրվարի 17-ը![]() 14 փետրվարի 2020 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած ԱԺ պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին: Այդ մասին ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ: Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցելու դեպքում «Ոչ» կողմը կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացուց բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) ԿԸՀ կարող է ներկայացվել փետրվարի 18-ից: Այն կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն: Գրությանը կից ներկայացվում է «Որ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «Ոչ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստանալու դեպքում դրանք քննարկվելու են՝ ըստ ԿԸՀ ներկայացվելու հերթականության: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին: Դրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |