Վարչապետ. Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում $105 մլն ՀՀ պետբյուջե է վերադարձել![]() 14 փետրվարի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում Հայաստանը $105 մլն է վերադարձրել պետական բյուջե, սակայն ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը դեռ գոհացնող չէ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ 2018-ից սկսած՝ իր կողմից նշանակված մի քանի փոխնախարարներ են ձերբակալվել, կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ու այդ ձերբակալությունը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյայի ձերբակալությունն էր: «2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7.9-8% տնտեսական աճ, և Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք 2019-ին ունեցել ենք ընդամենը 1.4% գնաճ: Բացի այդ, գործազրկությունը 2.2%-ով անկում է ապրել, արտահանումն ավելացել է 9%-ով... կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ»,- հայտարարել է վարչապետը: 2019-ի դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ կոռուպցիայի մեջ ներքաշվելու դեպքում չի ներելու ոչ իր թիմի անդամներին, ոչ մերձավորներին: Փաշինյանը հայտարարել էր, թե ինքն իրեն համարում է «կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի» քաղաքական գործիչ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |