ՌԴ-ն միասեռականների ամուսնությունները չի օրինականացնի![]() 14 փետրվարի 2020 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Միասեռականների ամուսնությունները Ռուսաստանում չեն օրինականացվի՝ նախկինի պես ամուսնություն կհամարվի միայն տղամարդու և կնոջ միությունը: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ հանդիպմանը: «Ինչ վերաբերում է «ծնող № 1», «ծնող № 2» հասկացություններին... Քանի դեռ ես նախագահ եմ, մեզ մոտ չեն լինի «ծնող № 1», «ծնող № 2», կլինեն «հայրիկ» և «մայրիկ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով դիտարկմանը, թե առաջարկություններ կան Սահմանադրության մեջ այնպիսի դրույթ ամրագրել, որով ընտանիք է համարվում միայն տղամարդու և կնոջ միությունը, գրում է ՌԲԿ-ն: Պուտինը՝ արձագանքելով, նշել է, որ ավելի շուտ խոսքն ամուսնության մասին է, քանի որ չհամալրված ընտանիքները ևս ընտանիք են: ՌԴ նախագահը դրական է գնահատել սահմանադրության մեջ այն նորմի ամրագրումը, որի համաձայն կառավարությունը կանոնակարգում է ընտանիքի և ավանդական ընտանեկան արժեքների ամրապնդման ու պաշտպանության հարցերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |