Telegram-ը ծանոթության հնարավորություն է տալիս օգտատերերին14 փետրվարի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Telegram-ն իր օգտատերերին ծանոթությունների ծառայության այլընտրանք է առաջարկել՝ այժմ մեսենջերում հնարավոր կլինի հրապարակային պրոֆիլ բացել և հանդիպում կազմակերպել մոտակայքում: Պրոֆիլի էջերը վերամշակվել են՝ «Կողքի մարդիկ» գործառույթը թարմացվել է: Այժմ շատ ավելի դյուրին է դարձել լուսանկարներ, տեսանյութեր ու հղումներ դիտելը, գրում է «Վեդոմոստին»: 2019-ի հունիսից գործող «Կողքի մարդիկ» գործառույթի շնորհիվ հնարավոր էր կիսվել կոնտակտային տվյալներով մոտակա օգտատերերի հետ, ինչպես նաև միանալ տեղի խմբակային չաթերին: «Կողքի մարդիկ» 2.0 թարմացումը հնարավորություն է տալիս ցույց տալու պրոֆիլը շրջապատին: «Նրանք կկարողանան գտնել ձեզ և հաղորդագրություն ուղարկել, նույնիսկ եթե դուք հեռանաք էջից կամ փակեք հավելվածը»,- ասել են թարմացման հեղինակները: «Ինձ ցույց չտալ» օպցիան ընտրելու դեպքում սարքը չի երևա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ը հետաձգել է ծանոթությունների ծառայության գործարկումը: Ընկերությունը պետք է Իռլանդիայի իշխանություններին (այդ երկրում է գտնվում սոցցանցի եվրոպական կենտրոնակայանը) տեղեկատվություն տրամադրեր, թե ինչպես է իրականացվելու անձնական տվյալների պաշտպանությունը, սակայն չի արել դա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |