ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում

ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում

PanARMENIAN.Net - Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Քննարկումը տևելու է մոտ 45 րոպե:

Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, իսկ վարելու է քննարկումն Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

Փաշինյանը Գերմանիայում է՝ կմասնակցելու Մյունխենի Անվտանգության համաժողովին: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում նա պատասխանել է ադրբեջանցի փորձագետներ ներկայացող անձանց հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հակամարտությանը: Անդրադառնալով իր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությանը՝ ՀՀ վարչաետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը Երևանը կընկալի որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Նա ասել է նաև, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---