«Մանչեսթեր Սիթին» 2 տարի չի մասնակցի եվրագավաթներին![]() 15 փետրվարի 2020 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն պատժել է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբին՝ ֆինանսական արդար խաղի կանոնների խախտման պատճառով, թիմը հաջորդ 2 մրցաշրջանում չի մասնակցի եվրոպական լիգաներին, փոխանցում է ՌԲԿ-ն: Բացի դրանից` նշանակվել է €30 մլն տուգանք: «Ապացույցների ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ «Մանչեսթեր Սիթին» խախտել է ՈւԵՖԱ-ի լիցենզավորման և արդար խաղի կանոնները՝ բարձրացնելով հովանավորչական եկամուտները՝ 2012-2016-ի հաշվետվություններում»,- ասվում է ՈւԵՖԱ-ի արբիտրաժային պալատի տարածած հայտարարության մեջ: Թիմը կարող է համաձայնել պատժին կամ բողոքարկել որոշումը Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS): Ակումբն արձագանքել է ՈւԵՖԱ-ի որոշմանը՝ նշելով, որ հիասթափված են, բայց զարմացած չեն: «Քաղաքաբնակները» հայտնել են, թե տուգանքների որոշումը կայացվել է մինչև հետաքննության սկիզբը, չնայած դրան, ակումբն այդ ընթացքում չի կասկածել ընդունվելիք վերջնական որոշմանը: Այժմ, ակումբից հայտարարել են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում դատական գործընթաց կսկսեն Սպորտային արբիտրաժային դատարանում: «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի վեցակի չեմպիոն է: 4 տիտղոս թիմը նվաճել է Abu Dhabi United Group ընկերության՝ ակումբի սեփականատեր դառնալուց հետո: Ընկերության տրամադրած ֆինանսական միջոցներով թիմն այս տարիներին ձեռք է բերել բարձրակարգ խաղացողների ու ամրապնդել իր կազմը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |