ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՊԼ գլխավոր քարտուղարը քննարկել են հումանիտար իրավիճակը Սիրիայում![]() 15 փետրվարի 2020 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպմանը քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և Սիրիայի հումանիտար իրավիճակը։ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում հումանիտար իրավիճակը և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները, և ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը: Զրուցակիցները դրական են գնահատել Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված արդյունավետ գործակցությունը և մտքեր փոխանակել վերջինիս առավել ամրապնդման հեռանկարների շուրջ: Մնացականյանը նշել է նաև, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատմամշակութային ավանդական ջերմ կապերով միահյուսված հայ-արաբական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվ քայլեր ձեռնարկելու ԱՊԼ երկրների հետ փոխշահավետ գործակցության խթանման ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է հայ համայնքի կարևոր կամրջող դերակատարությունը Հայաստանի և արաբական աշխարհի երկրների միջև։ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Սիրիայում է հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |