Մատենադարանի արցախյան մասնաճյուղում մանրանկարչության ամառային դպրոց կանցկացվի15 փետրվարի 2020 - 15:01 AMT PanARMENIAN.Net - 2020-ին Մատենադարանի արցախյան մասնաճյուղում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոում կանկացվի մանրանկարչության ամառային դպրոց, ասել է կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Արցախպրեսը»։ 2019-ին Մաշտոցյան Մատենադարանի արցախյան մասնաճյուղը՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, ընդունել է մոտ 19,200 տեղացի և օտարերկրյա այցելուի. այն, նախորդ տարվա համեմատ, աճել է 3000-ով: Մատենադարան-Գանձասարի գրադարանում այժմ 3000 միավորանոց հայագիտական արժեքավոր գրականություն կա։ Թորոսյանը հավելել է, որ 2020-ը խոստանում է լինել էլ ավելի հագեցած՝ լրանում է մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակը։ «Մասնաճյուղի ցուցադրությունն ավելի դիտարժան է լինելու՝ նախատեսվում է քարտեզների ցուցադրություն միջնադարյան բժշկության թեմայով, ինչպես նաև թեմատիկ ցուցադրություններ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի կարգադրությամբ շուտով մասնաճյուղում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին։ Մասնաճյուղի թանգարանային համալիրն այս տարի, կարծում եմ, կհամալրվի նաև նոր ձեռագրերով»,- ասել է տնօրենը: Խոսելով 2019-ի գործունեության մասին՝ Թորոսյանն ասել է, որ 2019-ին մասնաճյուղում առաջին հայագիտական միջազգային գիտաժողովն է եղել՝ «Հայոց Արևելից կողմանք․ պատմություն և մշակույթ» խորագրով։ 2019-ին մասնաճյուղում բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին։ 2019-ի վերջում մասնաճյուղում բացվել է գրադարան-ընթերցասրահ, այդպիսով մայր կառույցի՝ Մաշտոցյան Մատենադարանի թվային ամբողջ ֆոնդը հասանելի դարձնելով նաև Արցախում։ Մասամբ համալրվել է մասնաճյուղի գրադարանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |