Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը![]() 15 փետրվարի 2020 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում 80-ամյա չինացի զբոսաշրջիկ է մահացել կորոնավիրուսից, փոխանցում է Huffington Post-ը: Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բուզենը հայտարարել է, որ սա կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն էր Եվրոպայում և առհասարակ՝ Ասիայից դուրս: Չինաստանի սահմաններից դուրս մահվան մյուս երեք դեպքը գրանցվել են Ֆիլիպիններում, Հոնկոնգում և Ճապոնիայում: Նախարարի խոսքով՝ 80-ամյա չինացի զբոսաշրջիկը Ֆրանսիայում էր հունվարի 16-ից, հոսպիտալացվել էր հունվարի 25-ին: Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովից հայտնել են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2641-ով՝ հասնելով 66,500-ի: Վիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհանում կարանտինն ավելի է խստացվել: Վերջին տվյալներով` կորոնավիրուսից մահացել է 1523 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |