Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ բաց քննարկում կունենան Արցախի հարցով![]() 15 փետրվարի 2020 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Մյունխենի Անվտանգության համաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմության մեջ առաջին անգամ բաց քննարկում կունենան Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ: Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումը կայացել է 2019-ի մարտին՝ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: Համանախագահներն այն համարել էին «երկար, հագեցած և հետաքրքիր խոսակցություն»: Քննարկումը տևելու է մոտ 45 րոպե և սկսվելու է Երևանի ժամանակով 20:30-ին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն վարելու է Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը Գերմանիայում է՝ մասնակցելու Մյունխենի Անվտանգության համաժողովին: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում, անդրադառնալով իր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը Երևանը կընկալի որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Նա ասել է նաև, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |