ԼՂ հարցի պատմությունից մինչև կարգավորման նախընտրելի տարբերակներ. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը15 փետրվարի 2020 - 22:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ-ն բանակցության կողմ չէ, բայց 1994-ին 2 անգամ պայմանագիր է ստորագրել Ղարաբաղի հետ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին բաց հանդիպմանը: Հանդիպումը սկսվել է երկու երկրի ղեկավարների ներկայացրած պատմական փաստերից. Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է՝ այդ երկրի խորհրդայնացումից հետո», Փաշինյանի հակադարձմամբ՝ Ղարաբաղն անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանը՝ ԽՍՀՄ-ից: Խոսելով այն մասին, որ Ադրբեջանի նախագահը կոնֆլիկտի պատմությունը ներկայացնելիս հեռուն է գնացել, Փաշինյանն ասել է, որ ինքն էլ ավելի հեռու կարող է գնալ: Նա հիշեցրել է, որ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեյի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և աշխարհում, որն Ադրբեջան կանվանվեր: Անդրադառնալով կոնֆլիկտի լուծման ադրբեջանական տարբերակին՝ Ալիևն ասել է, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, և առաջին փուլը պետք է լինի «օկուպացված տարածքների ազատագրումը, ադրբեջանցիների վերադարձը և վերաբնակեցումը»: Ըստ Ալիևի՝ ԼՂ կարգավիճակը կքննարկվի հետագայում և առանց տեղում գործընթացի և «տարածքների ազատագրումը» սկսելու չպետք է գործընթաց սկսվի: Նա նշել է, որ ԼՂ կարգավիճակը չպետք է խանգարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանի տեսակետը ներկայացնելիս, Ալիևն ասել է նաև, որ իրենք ԼՂ-ն բանակցության կողմ չեն համարում, սակայն կարող են, եթե Հայաստանն իր զինված ուժերը հետ քաշի այնտեղից: Տարածքների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասել է, որ Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, Ղարաբաղի տեսանկյունից՝ անվտանգություն: Փաշինյանի խոսքով՝ ստատուս քվոն ձևավորվել է, որովհետև, երբ ԼՂ-ն փորձում էր ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին տեղի հայերի դեմ: Նրանք հարկադրված են եղել ինքնապաշտպանություն կազմակերպել: Հայաստանի ղեկավարը նշել է նաև, որ ինքը մակրոհեղափոխություն է արել հակամարտության կարգավորման գործընթացում. ասում է` ՀՀ միակ ղեկավարն է, ով ասել է, թե հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Փաշինյանն ասել է, որ Դուշանբեի հանդիպումից հետո կողմերի միջև հաղորդակցության գիծ է ստեղծվել և դրա համահեղինակներից է նաև Ալիևը։ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կարող է մի շատ կոնկրետ բան անել՝ հայտարարել, որ հակամարությունը չունի ռազմական լուծում: Ըստ վարչապետի՝ իր և Ալիևի երկուստեք խնդիրը հարատև և կայուն խաղաղություն ձևավորելն է, և դա ոչ միայն ազգային օրակարգերի խնդիր է, այլև գլոբալ և տարածաշրջանային օրակարգի: Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |