Չինական Հուբեյում կորոնավիրուսից մահացությունը սկսել է նվազել![]() 17 փետրվարի 2020 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 1770 մարդ: Այդ երկրի իշխանությունները հայտարարել են Հուբեյ գավառում մահացության դեպքերի նվազման մասին: Վերջին 24 ժամում մահերը 39-ով պակասել են, գրում է ՌԲԿ-ն: Սակայն, միաժամանակ, իշխանությունները հայտնել են, որ վարակման դեպքերը 5%-ով աճել են, ընդ որում, դեպքերի 90%-ը գրանցվել է Ուհանում, ինչը կարող է վկայել համաճարակի տեղայնացման մասին: Ընդհանուր առմամբ Հուբեյում 58,182 հիվանդ կա, մահացել է 1696 մարդ, մինչդեռ նահանգի սահմաններից դուրս մահացել է 74 մարդ: Մայրցամաքային Չինաստանի տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է 70,548 հիվանդ: Ապաքինվել է 1425 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 10,844-ի: Ավելի վաղ հայտնի Ուհանի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով խստացրել էին քաղաքում գործող կարանտինի ռեժիմը՝ փետրվարի 14-ից սահմանափակումներ են գործում թաղամասերից քաղաքացիների դուրս գալու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |