«Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ՝ 1-3 մլն դրամ պարգևավճարով![]() 17 փետրվարի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեինք ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնակցել և հաղթել «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթին: Դրա շրջանակում հարկավոր է ստեղծել «Այո»-ի տարբերանշան, դիզայներական աշխատանքներ անել՝ օնլայն և օֆֆլայն հարթակներում տարածվելիք հրապարակումների և պաստառների համար: Առաջին տեղը զբաղեցրած անհատը կամ ընկերությունը կստանա 3 մլն դրամ, 2-րդը՝ 2 մլն դրամ, իսկ 3-րդը՝ 1 մլն դրամ: Առաջարկները տեղադրվելու են ֆեյսբուքյան «Այո» էջում, հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ամսի 25-ին: Բաց մրցույթի հաղթող մասնակցին ընտրելու է «Այո»-ի շտաբը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |