The Times. Ռուսական հետախուզությունն Իռլանդիայի ափերին միջմայրցամաքային մալուխներ է փնտրում![]() 17 փետրվարի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Իռլանդիայի ոստիկանությունը կարծում է, որ երկրում ռուս հետախույզները փորձում են օվկիանոսում գտնել Եվրոպան Ամերիկային միացնող մանրաթելա-օպտիկական մալուխների ճշգրիտ տեղը, հայտնում է The Times-ը: Մանրաթելա-օպտիկական հաղորդման գիծը նախատեսված է օպտիկական տիրույթում ինֆորմացիան հաղորդելու համար։ Ռուս հետախույզներն աշխատում են գտնել մալուխների «թույլ տեղերը», որպեսզի հետագայում այն վնասելու հնարավորություն ունենան: Իռլանդիայի ափերին գտնվող մալուխներով Եվրոպայի, Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի միջև միջմայրցամաքային հաղորդակցություն է ստեղծվում՝ հնարավորություն տալով նաև ֆինանսական գործողություններ իրականացնել: 2019-ի ամռանը գերմանական Spiegel ամսագիրը գրել էր ռուսական կողմի՝ օվկիանոսային մալուխների հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |