2008թ. ղարաբաղյան հակամարտության լուծման գործում լուրջ առաջընթաց է ձեռք բերված, գտնում է Հեյկի Թալվիթիեն 4 դեկտեմբերի 2008 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2008թ. հաջող էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսակետից, եւ այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց է ձեռք բերվել: Այդ մասին հայտնել է հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն: «Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցություններն ընթանան Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, բայց շատ բաներ, իհարկե, կախված են հենց կողմերից»,- նշել է Թալվիթիեն` ընդգծելով նախագահների կողմից Մոսկվայում ստորագրված հռչակագրի կարեւորությունը: Նրա խոսքերով, հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահելու է Հունաստանը, որն այնքան էլ ծանոթ չէ այս հակամարտության հետ: «Հուսով ենք, որ դա բացասապես չի ազդի կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Հեյկի Թալվիթիեն, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |