Սիրիական բանակը 2012-ից ի վեր առաջին անգամ ամբողջությամբ վերահսկում է Հալեպը![]() 17 փետրվարի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը 2012-ից ի վեր առաջին անգամ ամբողջական վերահսկողություն է հաստատել Հալեպի հարակից տարածքներում: Երկրի նախագահ Բաշար Ասադի բանակը քաղաքի շրջակա 23 գյուղ է ազատագրել՝ այդպիսով իր վերահսկողության տակ առնելով մերձակա բնակավայրերը վերջին 8 տարում առաջին անգամ: Դա կապահովի բնակչության անվտանգությունը գրոհայինների գնդակոծություններից, գրում է Lenta.ru-ն Al-Mayadeen TV-ին հղումով: Սիրիական բանակն արդեն վերահսկում է Հալեպ-Դամասկոս մայրուղին: Քաղաքում տոնում են այդ իրադարձությունը: Արևելյան Հալեպի ազատագրման գործողությունը մեկնարկել էր 2016-ի նոյեմբերի 21-ին: Ըստ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի՝ ընդհանուր առմամբ գործողության ընթացքում հաջովել էր ազատագրել 23 թաղամաս: Նույն տարվա դեկտեմբերին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգում զեկուցեց ՌԴ նախագահին ռազմական գործողության ավարտի մասին: Դրանից հետո ահաբեկիչները շարունակում էին գնդակոծել քաղաքը հարակից արվարձաններից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |