Հայ մարզիկներն արծաթ են նվաճել ջրացատկի FINA-ի Գրան պրիում17 փետրվարի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայ դայվերներ Վլադիմիր Հարությունյանն ու Վարդան Բայանդուրյանը փետրվարի 16-ին երկրորդ տեղն են գրավել և արծաթե մեդալ նվաճել ջրացատկի Գրան պրի մրցաշարում, որի կազմակերպիչը Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) է: Հայ ջրացատկորդներն արծաթ են նվաճել 10 մետրից սինքրոն ցատկերի մրցաձևում: Զուգացատկի հայկական զույգը 332,76 միավոր է հավաքել, գրում է CBC-ն: Առաջին տեղում կանադական զույգն է՝ Լորան Գոսսելինի-Պարադիսն ու Իթան Փիթմանը, երրորդում՝ իտալացիներ Ջուլիան և Մայքոլ Վերզոտտոնները FINA-ի Գրան պրիի առաջին փուլը սկսվել էր փետրվարի 14-ին՝ իսպանական Մադրիդում. դա 8 փուլից միայն մեկն է: Մրցումներն անցկացվում են 5 մայրցամաքում և կավարտվեն նոյեմբերին՝ Ավստրալիայում: Գրան պրիի հաջորդ փուլը կանցնի Գերմանիայի Ռոստոկ քաղաքում փետրվարի 20-ին: FINA-ն՝ Լողի միջազգային ֆեդերացիան, միավորում է ազգային լողի ֆեդերացիաների մեծ մասն ու նախանշում ջրային որոշ մարզաձևերի զարգացման հիմնական ուղղությունները: Ներկայումս այդ մարզաձևերն են՝ լող, ջրացատկ, սինքրոն լող, ջրային պոլո, լող բաց ջրում: Կազմակերպությունը ճանաչված է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |