«Ժառանգություն». Ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ17 փետրվարի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ՝ նշելով, որ ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ: «Հայաստանն օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումների փորձադաշտ չէ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական և նվիրյալ հատվածների»,- ասվում է հայտարարության մեջ: Կուսակցությունից նշել են՝ ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի «երազանքների Սահմանադրական դատարան տանող ճանապարհը չի կարող կառուցվել ոչ կեղծված առկա սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով դրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա»: «Ներկայիս իրավիճակում ապրիլի 5-ի ահմանադրական հանրաքվեի թե «այո»-ն, թե «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի»,- ասվում է հայտարարության մեջ: «Ժառանգությունում» համոզված են՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ուղին իշխանության կողմից 2020-ին Սահմանադիր ժողովի գումարումն է, ՀՀ պատմության մեջ «առաջին օրինակարգ Սահմանադրության նախագծի մշակումը և նոր հանրաքվեի անցկացումը, որից հետո մենք կունենանք պետական հիմնական օրենք՝ համապատասխան դատարանով հանդերձ, մեր ազգային-պետական շահերին համապատասխան»: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին: «Այո»-ի շտաբը ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |