Հունվարի 8-ից փետրվարի 15-ը դպրոցից աշակերտների բացակայությունը կզրոյացվի![]() 17 փետրվարի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 8-ից փետրվարի 15-ը դպրոցից հիվանդության պատճառով աշակերտների բացակայությունները կզրոյացվեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ լավ լուր ունի հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար: «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք նաև, որ փետրվարի 17-ից մարտի 10-ը բացակայությունները կհամարվեն հարգելի, եթե լինի բժիշկից տեղեկանք: Դպրոցները պետք է հնարավորություն ստեղծեն, որ երեխաները լրացնեն բաց թողածը»,- ասել է նախարարը: Անդրադառնալով հրապարակումներին, թե երկրում սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձր մակարդակի պատճառով պետք է դադարեցնել դասերը՝ Հարությունյանն ասել է, որ այժմ իրավիճակը կայունանում է և դպրոցները փակելու, դասերը հետաձգելու կարիք չկա: Քանի որ գործող կարգով՝ 120 դասաժամ բացակայության դեպքում աշակերտը պետք է վերաքննություն հանձնի, ծնողները՝ ցանկանալով խուսափել դրանից, հիվանդ երեխաներին դպրոց են ուղարկում, որտեղ նրանք վարակում են առողջներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |