Գագարինին սպասարկած մեքենա Պետգույքի կառավարման կոմիտեն երբևէ չի օտարել![]() 17 փետրվարի 2020 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին սպասարկած տրանսպորտային միջոցի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, դրա օտարման գործընթաց երբևէ չի արվել, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են կոմիտեից: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ Յուրի Գագարինին տեղափոխած մեքենան, որը նախկինում պահվել է Հայաստանում, Մոսկվայում աճուրդի է հանվելու: Խոսքը ԶԻԼ-111В մեքենայի մասին է, որով Գագարինը ժամանել էր Կրեմլ՝ առաջին անգամ Տիեզերք թռչելուց հետո: Ըստ ռուսական աղբյուրի՝ Գագարինին մեկ անգամ սպասարկած մեքենան Հայաստանում պահվել է հատուկ նշանակության ավտոտնակում, որտեղ բերվել է իրանցի շահի հետ հանդիպման համար: Այն պետք է աճուրդի է հանվեր փետրվարի 15-ին, սակայն վաճառել չի հաջողվել, հայտնել է «Լիտֆոնդ» աճուրդի տունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |