Չինական Հուբեյի բնակիչներին արգելել են տնից դուրս գալ![]() 17 փետրվարի 2020 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի պատճառով արգելել են հետիոտների և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Ըստ փաստաթղթի՝ բնակիչներին արգելվում է լքել տները: Բնակավայրերում թույլատրվում է տեղաշարժը միայն առողջապահական հաստատությունների և կենսաապահովման ձեռնարկությունների աշխատակիցներին՝ որոշակի երթուղիով և խիստ սահմանված ժամկետներում: Խախտողները 10 օրով կձերբակալվեն, գրում է «Վեդոմոստին»՝ չինական «Սինհուա» գործակալությանը հղումով: Արգելվել է նաև բոլոր մեքենաների երթևեկությունը, բացի բուժանձնակազմին սպասարկողներից, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ և հատուկ անցաթղթեր ունեցող մեքենաների: Արգելքը խախտած ավտոսեփականատերերը կզրկվեն վարորդական իրավունքից, 500 յուան տուգանք կմուծեն և 10 օրով կձերբակալվեն: Հուբեյի առողջապահության պետական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին 24 ժամում մահացել է կորոնավիրուսով 100 հիվանդ, վարակվել է մոտ 2000-ը: Նահանգում վարակվածների քանակը գերազանցել է 58,100-ը, որոնցից մահացել է 1696-ը, ապաքինվել՝ 6639-ը: Հուբեյից դուրս 5 մարդ է մահացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |