Գյուղապետի կինն աշխատանքի չգնալով 2,700,000 դրամ աշխատավարձ է ստացել![]() 17 փետրվարի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների մասով ոստիկանությունը տվյալներ ունի։ Մասնավորապես, պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015-ին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինն աշխատանքի չի ներկայացել և մինչև 2020-ի հունվար, ընդհանուր առմամբ, 2,700,000 դրամից ավելի աշխատավարձ էստացել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ, տարբեր ժամանակահատվածներում, բացակայել է Հայաստանից։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Թալինի բաժնում քրգործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |