Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը մահացել է կորոնավիրուսից![]() 18 փետրվարի 2020 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Չինական Ուհան քաղաքի ամենամեծ հիվանդանոցի գլխավոր բժիշկը մահացել է կորոնավիրուսից, հայտնել է Reuters-ը՝ Չինաստանի պետական հեռուստատեսությանը հղումով: Բժշկի մահվան մասին հայտնել է նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի թերթը՝ «Ժեմին Ժիբաոն», սակայն ավելի ուշ հեռացրել է այդ հաղորդագրությունը, գրում է TVRain-ը: Փետրվարի սկզբին Ուհանում մահացել էր բժիշկ Լի Վենլյանը, որն առաջինն էր զգուշացրել կորոնավիրուսի բռնկման մասին: Նա վարակվել էր կենտրոնական հիվանդանոցում աշխատելիս հունվարի կեսին: Դեկտեմբերի 30-ին նա զգուշացում էր ուղարկել իր գործընկերներին վիրուսային վարակի մասին, սակայն ոստիկանությունը կարգադրել էր նրան «դադարեցնել սուտ մեկնաբանությունները»: Վերջին 24 ժամում Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու 1886 նոր դեպք է գրանցվել: Հիվանդների ընդհանուր թիվը երկրում գերազանցում է 72,000-ը, մահցել է 1873 մարդ: Ավելի քան 12,000-ն ապաքինվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |