Ջեֆ Բեզոսը խոստացել է $10 մլրդ ուղղել կլիմայի փոփոխության դեմ պայքարին![]() 18 փետրվարի 2020 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսն Instagram-ի իր էջում հայտնել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարող Bezos Earth Fund-ի ստեղծման մասին: Այդ նպատակի համար նա խոստացել է հատկացնել $10 մլրդ և նշել, որ կլիմայի փոփոխությունը Երկիր մոլորակին ամենամեծ սպառնալիքն է: «Ես հատկացնում են $10 մլրդ սկզբի համար և ամռանը կսկսեմ դրամաշնորհներ տրամադրել: Մոլորակն այն է, ինչ մեզ միավորում է, եկեք պաշտպանենք այն»,- նշել է Բեզոսը: Նշվում է, որ ֆոնդի դրամաշնորհները կուղղվեն կլիմայի փոփոխությունների դեմ նոր մեթոդների որոնմանը և կտրամադրվեն ակտիվիստներին, գիտնականներին ու ոչ կառավարական կազմակերպություններին: Փետրվարի 18-ին Forbes ամսագիրը Բեզոսի կարողությունը գնահատել էր $130 մլրդ: Amazon-ի հիմնադիրն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում առաջինն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |