Թուրքիայում քահանա է ձերբակալվել. ՔԲԿ զինյալներին հաց ու ջուր էր տալիս18 փետրվարի 2020 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները ահաբեկչության մեղադրանքով ձերբակալաել են սիրիացի ուղղափառ հոգևորականին՝ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամներին հաց ու ջուր տալու համար, հայտնում է Catholic News Agency-ն: Սեֆեր Բիլեսենը ձերբակալվել է նախ հունվարի 9-ին և ազատ արձակվել ամսի 14-ին: Ավելի ուշ, սակայն, նրան կրկին ձերբակալել են՝ մեղադրելով ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Մեղադրականի մասին հայտարարվել է փետրվարի 8-ին: Բիլեսենը ձերբակալվել է 2018-ին քուրդ անջատողականներին հաց և ջուր տալու համար, թուրքական իշխանություններն այն համարել են աջակցություն ահաբեկիչներին: ՔԲԿ-ն կուսակցություն է, որը պայքարում է Թուրքիայում քրդական անկախ պետության ստեղծման համար: ՔԲԿ-ի և Թուրքիայի իշխանությունների միջև զինված պայքարի արդյունքում հազարավոր մարդիկ են մահացել: Եվրամիությունը ՔԲԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, ՄԱԿ-ը՝ ոչ: Կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 1999-ից թուրքական բանտում է: Հոգևորականը մեղադրվում է նաև ՔԲԿ անդամների մասին իշխանություններին չհայտնելու համար: Նշվում է, թե նա իմացել է, որ նրանք արգելված խմբի անդամներ են: Քահանան ընդունել է, որ հաց և ջուր է տվել ՔԲԿ անդամներին, սակայն դա համարել է իր քրիստոնեական պարտքը և ասել, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |