ԱԺ-ում ԳՇ պետի հետ դռնփակ հանդիպում է18 փետրվարի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողով է հրավիրվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Փակ աշխատանքային հանդիպման նպատակը վերջին շրջանում բանակում մտահոգիչ դեպքերի քննարկումն է: Այն կազմակերպել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները, տեղեկացնում է Shantnews.am-ը: Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա են նաև ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանդիպումն ընթանալու է փակ ռեժիմով, բայց դրա ավարտին կպատասխանեն լրագրողների հարցերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2020-ին բանակում դեպքերի վերաբերյալ փետրվարի 17-ին անցկացված խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել: Տարեսկզբից բանակում մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր, այդ թվում՝ չպարզված, հանգամանքներում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |