Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային՝ Էրդողանի հայտարարության պատճառով![]() 18 փետրվարի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանի հայտարարության պատճառով, հայտնում է Ermenihaber-ը: Վերջինս դատապարտել էր Հնդկաստանի իշխանությունների կողմից Քաշմիրում բնակվող մուսուլմանների դեմ գործողությունները և հավելել, որ Թուրքիան Քաշմիրի ժողովրդի կողքին է: Պակիստան այցի ընթացքում Քաշմիրի հարցի մասին Էրդողանի մեկնաբանությունից հետո Հնդկաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը կանչվել է Հնդկաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է նոտան: ԱԳ նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի միջամտությունն այլ բան չէ, քան այլ երկրների ներքին գործերին խառնվելու թուրքական մոդելին բնորոշ օրինակ: Հնդկաստանի ղեկավարությունն անընդունելի է համարել դա և նշել, որ հայտարարությունն ուժեղ կազդի երկկողմ հարաբերությունների վրա: Այդ երկրի իշխանությունները նշել են, որ վարչապետ Նարենդա Մոդին մտադիր է նաև սահմանափակել Թուրքիայից ներմուծվող ապրանքները: Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի համար հակամարտությունը սկսվել է, երբ 1947-ին Մեծ Բրիտանիան անկախություն էր շնորհել իր նախկին գաղութին, որը կրոնական պատկանելությամբ բաժանվել էր հինդուիստական Հնդկաստանի և մուսուլմանական Պակիստանի։ 1947-ից ի վեր Հնդկաստանը և Պակիստանը 3 անգամ պատերազմել են Քաշմիրի համար: Վիճահարույց այդ երկրամասում ամեն տարի ռազմական բախումներ են լինում: Քաշմիրը 1947-ին հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ հռչակել էր իր անկախությունը՝ որպես Ազատ Քաշմիրի խորհրդարանական հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել էր Քաշմիրի Հանրապետության անկախությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |