ՍԴ դատավոր. Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա և չի եղել18 փետրվարի 2020 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն ասում է՝ Սահմանդրական դատարանում ճգնաժամ չկա: «Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասել է. «Դուք իրեն էդ հարցով դիմեք»: Նա նշել է, որ մի քանի անգամ հանդիպել է Գրիգորյանին և որպես ավագ դատավոր խորհուրդներ տվել: «Երբ եկել եմ ՍԴ, միակն եմ եղել, ով պապի չէր, այսօր միակն եմ դատարանում, ով պապի է: Ավագի իրավունքով իմ հորդորներն ուղղակի ասել եմ», - ասել է Թոխյանը: Թե ինչ խորհուրդներն է տվել Գրիգորյանին՝ ՍԴ դատավորը չի մանրամասնել: Փետրվարի 17-ին մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին: Արդեն ձևավորվել են հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչական կողմերը: ԿԸՀ-ն փետրվարի 17-ին հրապարակել է հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը, որտեղ 44 պատգամվոր կա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |