Վախճանվել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը 5 դեկտեմբերի 2008 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան վախճանվել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը: Այդ մասին հաղորդել է Մոսկվայի պատրիարքարանի մամլո ծառայության ղեկավար, քահանա Վլադիմիր Վիգիլյանսկին: Ալեքսի Երկրորդի մահվան պատճառները դեռեւս չեն նշվում: Պատրիարք Ալեքսին (աշխարհիկ անունը` Ալեքսեյ Միխաիլի Ռիդիգեր) ծնվել է 1919թ. սետրվարի 23-ին Տալինում (Էստոնիա): Եղել է Ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, իսկ 1990թ. հունիսի 10-ից` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք, Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը: Նա նաեւ Ռուսաստանի կրթության ակադեմիայի իսկական անդամ է` ակադեմիկոս: 2004թ. Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին դրվեց «սրտի առիթմիա» ախտորոշումը: Դրանից հետո մի քանի անգամ մամուլում լուրեր էին տարածվում նրա մահվան մասին, սակայն դա չէր հաստատվում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |