Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է18 փետրվարի 2020 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գորող մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է: Փետրվարի 18-ի նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ դրանից անմիջապես առաջ գրություն են ստացել, որ թարգմանիչը չի ներկայանալու նիստին, գրում է Panorama.am-ը: Դատավորի որոշումը դժգոհություն է առաջացրել դատարանի դահլիճում, նա թույլ չի տվել ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանին ներկայացնել դիմումը՝ հիմնավորելով, որ թարգմանիչը ներկա չէ: «Թեև նախորդ օրվա տեղեկությունների համաձայն՝ թարգմանիչ Ծովինար Թորոսյանը պետք է մասնակցեր այսօրվա դատական նիստին։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու վերաբերյալ տեղեկությունը ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ՝ դատարանը հնարավորություն չի ունեցել ապահովելու այլ թարգմանչի մասնակցություն, և թարգմանչի բացակայությամբ հնարավոր չի գտնում շարունակել այս դատական նիստը»,- հայտարարել է նախագահող դատավորը։ Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-ին։ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նախկին 7 պաշտոնյա: Քոչարյանին, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008-ի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, նա այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» |