Թունյանը՝ հակածխախոտային օրենքի մասին. Սխալները շտկելու ժամանակ դեռ կա18 փետրվարի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում ընդունված հակածխախոտային օրենքում փոփոխությունների փաթեթի մշակման աշխատանքները մեկնարկում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ դեռ բավարար ժամանակ կա ընդունված օրինագծի խնդրահարույց դրույթները մինչև ուժի մեջ մտնելը շտկելու համար: «Ինչպես ելույթումս նշել էի՝ ընդհանուր առմամբ կողմ լինելով նախաձեռնությանն ու ողջունելով ծխելու դեմ պայքարը, գտնում ենք, որ նախագիծն այս տեսքով ռիսկեր է պարունակում տնտեսության համար, և կարիք կա փոփոխություններ կատարել։ Ասեմ նաև, որ ես և իմ շատ գործընկերներ նախագծին կողմ քվեարկեցինք, որովհետև խնդրահարույց դրույթներն ուժի մեջ են մտնում ոչ անմիջապես (մի մասը՝ 2021-ի սկզբից, մնացածը 2022-ի և 2024-իսկզբից)։ Այսինքն, բավարար ժամանակ կա սխալները շտկելու համար, և ավելի նպատակահարմար գտանք շարժվել այս ճանապարհով (ընդունել և շտկել), քան տապալել նախագիծը»,- նշել է նա։ Թունյանը նաև խնդրել է բոլոր պատգամավորներին, փորձագետներին, տնտեսվարողներին և նախագծով հետաքրքրվող այլ անձանց ուղարկել առաջարկներն ու դիտողությունները: Նամակները կարելի է ուղարկել մինչև փետրվարի 29-ը ներառյալ։ Փետրվար 13-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքն ու հարակից օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։ Դրանցով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնի. հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի 2022-ից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |