54,000 ժամկետանց ձու է ոչնչացվել![]() 18 փետրվարի 2020 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում 54,000 ժամկետանց ձու է ոչնչացվել: 150 արկղ ժամկետանց հավկիթները հայտնաբերվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ): Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՍԱՏՄ-ն պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում: ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում վերահսկողության ընթացքում հայտնաբերել են մոտ 130,000 «ապագայի» մակնշմամբ հավկիթ, որոնց վրա նշված է եղել 2020-ի 19-ը, 20-ը, 22-ը: Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու համար: Լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն ավելի ուշ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |