ԳՇ պետը՝ բանակում քրենթամշակույթի մասին. Չի կարող հասարակությունում լինել, բանակում՝ ոչ18 փետրվարի 2020 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Բանակում քրեական ենթամշակույթի մասով պատասխանները պետք է տրվեն քրգործի շրջանակում, հայտարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Դավթյանն ԱԺ-ում էր` մասնակցելու փակ աշխատանքային հանդիպմանը, որի նպատակը վերջին շրջանում բանակում մտահոգիչ դեպքերի քննարկումն էր: Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա էին նաև ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ: «Ընդհանուր՝ գլոբալ առումով, նման տարրեր, իհարկե, կան բանակում, ինչպես նաև հասարակության մեջ: Չի կարող հասարակությունում դա լինել, բանակում՝ չլինել: Իհարկե, բավականին դաշտ ունենք աշխատելու»,- ասել է նա: Տարեսկզբից բանակում մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր, այդ թվում՝ չպարզված, հանգամանքներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2020-ին բանակում դեպքերի վերաբերյալ փետրվարի 17-ին անցկացված խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել: Դավթյանը նշել է նաև, որ զինծառայողների մահվան բոլոր դեպքերով ծառայողական քննություն է տարվում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |