Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է19 փետրվարի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 16 տարի առաջ՝ 2004-ի փետրվարի 19-ին, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունվարի 11-ից Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացին: Սաֆարովը կացնահարեց հայ սպային գիշերը, երբ նա քնած էր: Գուրգեն Մարգարյանի շիրիմն ամփոփվեց Եռաբլուր պանթեոնում, Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով սպան 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով: 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը դատապարտեց մարդասպանին ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի: 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին, որտեղ ներում և հերոսի կոչում շնորհեցին, բնակարան տվեցին ու վճարեցին 8 տարվա աշխատավարձը: Սաֆարովին արտահանձնելու որոշումից հետո Հայաստանը խզեց և մինչ օրս չունի դիվանագիտական հարաբերություններ Հունգարիայի հետ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |