Վարչապետը նախագահին առաջարկել է ԶՈւ 2 պաշտոնյայի ազատել աշխատանքից19 փետրվարի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Զինված ուժերից երկու պաշտոնյայի ազատելու առաջարկ է ստացել վարչապետից: Մասնավորապես, առաջարկվել է աշխատանքից ազատել Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել վարչապետի առաջարկությունը: Փետրվարի 18-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում բանակի վերջին դեպքերի վերաբերյալ փակ քննարկումից հետո հայտարարել էր, որ հնարավոր են պաշտոնանկություններ: Տարեսկզբից ԶՈւ-ում, տարբեր՝ այդ թվում՝ չպարզված հանգամանքներում, 13 զոհ է գրանցվել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |