Փաշինյան. 311 հոգի զրկվել է վարորդականից, բայց ոչ բալային համակարգի պատճառով![]() 19 փետրվարի 2020 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2020-ի սկզբից 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից և նրանցից ոչ մի դեպքում պատճառը չի եղել բալային համակարգը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ առաջին զրկումներից հետո իրավիճակը կվերլուծվի՝ հասկանալու, թե որքանով է պրոցեսն արդարացի: Փաշինյանը նշել է, որ վարորդական իրավունքից զրկման դեպքերը գրանցվել են օրենքի խիստ խախտումների պատճառով: «27 հոգի զրկվել է առանց պետհամարանիշի երթևեկելիս, 16 հոգի՝ կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար, 6 հոգի խուսափել է սթափության զննություն անցնելուց, 180 հոգի զրկվել է վարորդական իրավունքի վկայականից խմածության 0.5 մգ աստիճանի պատճառով, ևս 77 հոգի ոչ միայն զրկվել են վարորդականից, այլև քրգործեր են նախապատրաստվել նրանց դեմ»,- հայտարարել է վարչապետը՝ նշելով, որ բալային համակարգով վարորդական իրավունքից զրկվածների վիճակագրությունը մարտից հետո կներկայացվի: Վարչապետը նշել է նաև, որ 2019-ին մեքենաների թիվն ավելացել է 150,000-ով և, չնայած դրան, ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նվազել է: 2020-ի հունվարի 1-ից ներդրված բալային համակարգով յուրաքանչյուր վարորդների տրվում է 9 միավոր: Ըստ օրենքի՝ մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում վարորդական իրավունքը 6 ամսով կասեցվում է: Բալայինի ներդրումը միանշանակ չէր ընդունվել վարորդների կողմից. նրանցից ոմանք պնդում էին, թե երթևեկության ներկայիս պայմաններում այն նպաստելու է մեծ թվով վարորդների՝ վկայականից զրկվելուն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |