Էդվարդ Նալբանդյան. Բաքուն, խեղաթյուրելով Մոսկովյան հռչակագրի իմաստը, շատ հեռուն է գնում 5 դեկտեմբերի 2008 - 14:54 AMT PanARMENIAN.Net - «Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագրի ստորագրումը նոր խթան հաղորդեց բանակցային գործընթացին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավանություն տվեցին այդ փաստաթղթի ստորագրմանը, եւ մենք հավատում ենք, որ հռչակագիրը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ԵԱՀԿ Արտոգործնախարարների խորհրդի 16-րդ նիստում ունեցած իր ելույթում ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միեւնույն ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը հաղորդել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խեղաթյուրում է հռչակագրում ամրագրված կետերը: «Բացի այդ, Բաքուն այնքան հեռուն է գնում, որ հայտարարոմ է, թե հակամարտության խաղաղ կարգավորումը չի բացառում ուժի կիրառում: Հետաքրքիր է, կա եւս մեկ երկիր, ուր այդ կերպ են մեկնաբանում այնպիսի հստակ եւ պարզ հասկացությունը, ինչպիսին է «հակամարտության խաղաղ, քաղաքական կարգավորումը»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը, Հայաստանը ցանկանում է հուսալ, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կկարողանան պահպանել Մոսկովյան հռչակագրի ոգին ու ստացած խթանը եւ կընթանան դեպի հակամարտության կարգավորում: «Այս մասին է ասվում նաեւ երեկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ստորագրած հռչակագրում»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը: Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարաություն են ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայտարարության մեջ ԱԳՆ ղեկավարները կոչ են անում «կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ ջանքեր նախաձեռնել մոտակա ամիսների ընթացքում կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման ավարտի համար եւ հետո անցնել այդ համաձայնեցված հիմքի վրա համապարփակ հաշտության պայմանագրի նախագծի կազմմանը»: «Մոսկովյան դրույթներին համապատասխան մենք նաեւ կոչ ենք անում կողմերին համանախագահների հետ միասին անցնել վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը` սկսած քաղաքացիական անձանց եւ զինծառայողների կյանքերի պահպանության նպատակով հակամարտության կողմերի առաջնային դիրքերից դիպուկահարների հեռացումից, ինչպես դա արդեն առաջարկվել էր կողմերի ղեկավարությանը մեր միջնորդների կողմից 2008թ. նոյեմբերի կեսերին նրանց վերջին տարածաշրջանային ուղեւորության ժամանակ: Կողմերին չափազանց կարեւոր է վստահության ամրապնդման համար այդ եւ այլ միջոցներով հրադադարի ռեժիմի կայունացման նպատակով աշխատել միմյանց, համանախագահների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի հետ»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |