Փետրվարի 21-ից աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով

Փետրվարի 21-ից աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ փետրվարի 19-ի ցերեկը, 21-23-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ին և 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Սյունիքում փետրվարի 23-ին ցերեկային ժամերին սպասվում է +19 աստիճան:

Երևանում՝ փետրվարի 19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի և 24-ի ցերեկը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան, ցածրադիր` անձրևի տեսքով: Փետրվարի 22-23-ին ցերեկային ժամերին սպասվում է +10..+12 աստիճան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---