ԵՄ երկրների կոչը Մեծ Բրիտանիային՝ վերադարձնել ապօրինի ներկրված արվեստի նմուշները19 փետրվարի 2020 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԵՄ անդամ Հունաստանի կառավարությունում կարծում են՝ ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը հնարավորություն կտա վերադարձնել Էլգինի մարմարները՝ քանդակները, որոնք տարվել են Պարթենոնից 19-րդ դարում: ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունների մանդատի նոր տարբերակը ներառում է փոխադարձ պայման՝ դիտարկելու «ապօրինի արտահանված մշակութային օբեյկտների վերադարձը ծագման երկրներ կամ փոխհատուցումը»: Պայմանի նախաձեռնողը Հունաստանն է, որը վիճաբանության մեջ է Մեծ Բրիտանիայի հետ Էլգինի մարմարների պատճառով, ինչպես նաև Իտալիան, Իսպանիան և Կիպրոսը, գրում է «Վեդոմոստին»՝ The Times-ին հղումով: ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ այդ պայմանն առավելապես վերաբերում է մշակութային արժեքների մաքսանենգությանը, և ավելի քիչ՝ թանգարաններում ցուցադրվող նմուշներին: Էլգինի մարմարները դուրս են բերվել ժամանակակից Հունաստանի տարածքից լորդ Էլգինի կողմից, որը Բրիտանիայի դեսպանն էր Կոստանդնուպոլսում: Քանդակները պահվում են Բրիտանական թանգարանում, և, բացառությամբ 2014-2015թթ. Էրմիտաժում եղած ցուցադրության, երբեք դուրս չեն բերվել երկրի սահմաններից: Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն անփոփոխ է՝ արվեստի նմուշները շարունակում են մնալ Բրիտանական թանգարանի պատասխանատվության տակ և դրանք վերադարձնելու հարցը չի քննարկվում առևտրային բանակցությունների շրջանակում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |