Կայացել է Հարութ Կբեյանի «Լոտո» վեպի շնորհանդեսը19 փետրվարի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին կայացել է գրող Հարութ Կբեյանի պսևդոքաղաքական անտիուտոպիա ժանրի «Լոտո» վեպի շնորհանդեսը: «Լոտո»-ի հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և Նաիրյան երկրի նախագահը։ «Լոտոն» ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական Լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցականը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և հանդիպումը Պողոսի հետ։ Հարութ Կբեյանը պատմել է, որ վեպի հերոս Պողոսն ի սկզբանե այլ անուն է ունեցել, բայց այն փոխվել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հորինած կերպարի՝ հարևան Պողոսի «պատվին»: Հեղինակը սկսել է գրել վեպը 2010 թվականին և ավարտել 10 տարուց։ Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում։ Հարութ Կբեյանն 2016-ից ղեկավարում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Մինչ այդ աշխատել է կառավարությունում, համակարգել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ մեդիայի հետ տարվող աշխատանքները։ Հեղինակել է «Մայրամուտի գերիները» գիրքը և «Զևսը» պատմվածքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |