Կրակոցներ՝ գերմանական Հանաուում. 9 մարդ զոհվել է, կասկածյալի դին գտել են տան մոտ![]() 20 փետրվարի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Հանաու քաղաքում 9 մարդ է զոհվել հրաձգության հետևանքով, փոխանցում է BBC-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 8 սպանվածի մասին, սակայն ծանր վիրավորվածներից ևս մեկը մահացել է. առնվազն 5 մարդ լուրջ վնասվածքներ ունի: Տեղացիները հայտնել են, որ 22:00-ին առաջին կրակահերթն է եղել՝ մոտ տասնյակ կրակոցով: Այնուհետև զինյալը նստել է մեքենա և ուղևորվել դեպի հրապարակներից մեկը: Ըստ տեղական թերթերի՝ առաջին բարի մոտ սպանվել է 3 մարդ, երկրորդի մոտ՝ 5: Դեպքից մի քանի ժամ անց ոստիկանությունը կասկածյալի դին գտել է իր տան մոտ: Եւս մեկ դի հայտնաբերվել է հարևանությամբ, այսինքն, ընդհանուր առմամբ, 11 մահվան դեպք է գրանցվել: Ոստիկանությունից հայտնել են, որ որևէ այլ կասկածյալ չկա, կրակահերթի պատճառների մասին տվյալներ նույնպես չկան: Հանաուն ունի մոտ 90,000 բանկչություն, գտնվում է Ֆրանկֆուրտից դեպի արևելք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |