Իրանում կորոնավիրուսից մահացած 2 անձը չեն շփվել չինաստանցիների հետ![]() 20 փետրվարի 2020 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահացած 2 անձը շփում չեն ունեցել Չինաստանի քաղաքացիների, կամ այդ երկիր այցելած անձանց հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին: Կորոնավիրուսից մահացած իրանցիները Ղոմ քաղաքի բնակիչներ էին: Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի այլ մասերում վարակի նոր դեպքերի մասին տեղեկություն չի ստացել, գրում է ՌԻԱ Նովոստին: Ղոմն ամբողջ աշխարհի շիա մահմեդականների ուխտատեղին է: Ըստ Մարդանիի՝ նախարարությունն այժմ պարզում է, թե ինչպես է կորոնավիրուսը փոխանցվել Ղոմում մահացածներին, սակայն, հավանական է, որ «հիվանդությունը փոխանցվել է հարևան որևէ երկրից եկած ճանապարհորդի միջոցով»: Նա հավելել է, սակայն, որ չեն կարող հաստատել վիրուսի փոխանցման վայրը: Իրանն ԱՄԷ-ից հետո Մերձավոր Արևելքի 2-րդ երկիրն է, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել։ Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է 2126 մարդ, բոլոր երկրներում վարակվածների թիվը հասել է 75,725-ի, որից 74,280-ը՝ մայրցամաքային Չինաստանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |