Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 3,4 մլրդ դրամ կարժենա![]() 20 փետրվարի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3,4 մլրդ դրամ կհատկացնի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպմանը: Ընդ որում՝ մոտ 2.5 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեի կազմակերպման համար, 660 մլն դրամը՝ օգտագործել 1500 տեղամասում առցանց համակարգով տեսանկարահանման և հեռարձակման համար, իսկ մնացած 234 մլն-ը կտրվի ոստիկանությանը՝ ընտրողներին ծանուցելու համար: Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ հաշվարկները կատարված են գործող օրենսդրության տրամաբանությամբ, իսկ գումարի 80-85%-ն օգտագործվելու է տեղամասերում աշխատանքի վարձատրության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն: «Ժողովրդի ազատ կամարտահայտության համար, այո’, պետք է ծախսվեն գումարներ: Բոլոր ընտրությունները, որ տեղի են ունենում, որոշակի գումար արժեն»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սա չպետք է շահարկումների առիթ դառնա: ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների հանարքվեն կկայանա ապրիլի 5-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |