BICC. ՀՀ-ն նորից աշխարհի ամենառազմականացված երկրների 3-յակում է![]() 20 փետրվարի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պահպանել է 3-րդ տեղը Ռազմականացման գլոբալ վարկանիշում, որն ամեն տարի հրապարակում է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը (BICC): Որպես ՀՀ-ի, ինչպես նաև Ադրբեջանի (10-րդ տեղ), առաջատար դիրքերի պատճառ նշված է ղարաբաղյան հակամարտությունը և, ըստ այդմ, լարվածության բարձր մակարդակը Հարավային Կովկասում: Վարկանիշի առաջին հորիզոնականում Իսրայելն է, երկրորդ՝ Սինգապուրը: ՌԴ-ն վարկանիշում 6-րդն է: Առաջին եռյակը տարիներ շարունակ պահպանում է իր դիրքերը: ՀՀ-ն 3-րդն է արդեն 6 տարի անընդմեջ: Ադրբեջանը բարձրացել է 10-րդ տեղը՝ 12-ից: Վարկանիշը կազմվում է 3 ցուցանիշի հիման վրա՝ ռազմական ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ հետ, տանկերի և այլ ծանր տեխնիկայի քանակը բնակչության մեկ շնչի հաշվով և զինծառայողների քանակի բնակչության ընդհանուր թվի համեմատ: Ըստ BICC-ի հաշվարկների՝ ՀՀ ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 6.4%-ը: Հայաստանը նաև այն 10 երկրի ցանկում է, որտեղ ռազմական ծախսերը զգալի գերազանցում են մյուս ոլորտների համար հատկացումները: Այդ ցուցակում են նաև Իսրայելը, Սինգապուրը, Կիպրոսը, Հարավային Կորեան, ՌԴ-ն, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը: 2007-2009 թվականներին Հայաստանը ռազմականացվածությամբ աշխարհում ութերորդն էր, 2010-2012-ին՝ չորրորդը, 2013-ից ի վեր՝ երրորդն է: Իսրայելը և Սինգապուրը 2007-ից ի վեր աշխարհի ամենառազմականացված երկրներն են: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |