Diamond Princess զբոսանավում ՌԴ ևս 2 քաղաքացու մոտ կորոնավիրուս են գտել![]() 20 փետրվարի 2020 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Diamond Princess զբոսանավում ՌԴ ևս երկու քաղաքացու մոտ կորոնավիորւս է ախտորոշվել, առաջիկայում նրանք հիվանդանոց կտեղափոխվեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ Ճապոնիայում ՌԴ դեսպանատանը հղումով: Diamond Princess-ը փետրվարի 3-ից երկշաբաթյա կարանտինի մեջ էր Յոկոհոմա նավահանգստում, այն պահից երբ նավի ուղևորներից մեկի մոտ հաստատվել էր վիրուսը: Վերջին տվյալներով՝ զբոսանավի 621 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանցից 322-ի մոտ՝ առանց հիվանդության ախտանշանների: Փետրվարի 19-ին նավը կարանտինից դուրս եկավ, ուղևորնեը րսկսեցին ափ իջնել: Ինչպես նշել են դիվանագետները, հիվանդներն իրենց նորմալ են զգում, վառ արտահայտված ախտանշաններ չկան, քաղաքացու մոտ վարակի առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 18-ին: Զբոսանավի 3700 ուղևորից 24-ը ՌԴ քաղաքացիներ էին: Ավելի վաղ հայտնի էր դարձել Diamond Princess-ի երկու ուղևորի մահվան մասին: Փետրվարի 20-ի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակավածների թիվը 74,000 է, մահացել է 2118 մարդ, ապաքինվել՝ մոտ 16,000: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |