Փաշինյան. ԶՈւ վրա ծախսերից $1.5 մլրդ-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի միջոցով20 փետրվարի 2020 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելը և պետբյուջե ավելի մեծ գումարներ վերադարձնելը լինելու է առաջիկա ամենակարևոր խնդիրներից մեկը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պարբերաբար այդ թեմայով քննարկումներ են ընթանում իրավապահների հետ: «Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում արել եմ քաղաքական հայտարարություն, որ առաջիկա 5 տարում մենք պետք է $2.5 մլրդ հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա՝ մասնավորապես, Զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար: Այդ $2.5 մլրդ-ից $1.5 մլրդ-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարի ծավալն իրեն առայժմ չի գոհացնում՝ չնայած աննախադեպ հաջողություն կա: Նա հիշեցրել է, որ Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության նախորդ 11 տարվա ընթացքում: «Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերը շատ ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա, բայց շատ դեպքերում կան նաև օրենսդրական խոչընդոտներ»,- հայտարարել է Փաշինյանը: Փետրվարի 14-ին Փաշինյանը հայտարարել էր, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում պետբյուջե է վերադարձվել $105 մլն՝ նշելով, որ ՀՀ-ն հակակոռուպցիայի ընկալման վարկանիշում հսկայական առաջընթաց ունի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |