Վարչապետ. Նախկին պաշտոնյաները Մոնումենտում դղյակներ են կառուցել, հիմա ասում են՝ օրինականացրեք20 փետրվարի 2020 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հանրային տարածքների վրա կառուցված շատ հայտնի առանձնատների սեփականատերեր դիմել են Երևանի քաղաքապետարան՝ հայտնելով, որ իրենց շինարարությունն ապօրինի է և օրենքով պարտավոր եք օրինականացնել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ մարդիկ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, կառուցել են աներևակայելի չափսերի տներ, օրինակ՝ Մոնումնետում: Եկել, ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել: Ու Երևանի քաղաքապետը հայտնել է, որ բոլոր իրավաբաններն ասում են՝ պարտավոր ենք օրինականացնել»,- հայտարարել է Փաշինյանը: Վարչապետը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրել է, թե կա՞ արդյոք Հայաստանում մի իրավաբան, որ կասի հակառակը: «Եթե պետք լինի՝ այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառել և գնալ առաջ, քանի որ դա ուղղակի անհարմարանք է հանրային կարծիքի և ընդհանրապես ՀՀ-ում պրոցեսների նկատմամբ: Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք»,- հայտարարել է վարչապետը: Մոնումենտում առանձնատուն ունեն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլոք: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |